Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի Վ. Սարոյան փողոցի տներից մեկի բակը մոտ 30 սմ ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան բակից (մոտ 1600 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում