Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ

Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ

Ջերմուկ քաղաքում այս օրերին  բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց  Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նրա խոսքով` բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր՝ ապաստարաններ և այլն, իսկ մյուս մասը տեղափոխվել է մոտակա անվտանգ տարածքներ:

«Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել են, որպեսզի քաղաքացիները լինեն ապահով:Մենք չենք սպասել, որ պետք է հարվածներ հասցվեն Ջերմուկ քաղաքի քաղաքացիական և այլ ենթակառուցվածքներին,  դրա համար անակնկալի ենք եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ջերմուկի  քաղաքացիական բնակչության շրջանում որևէ կորուստ չի գրանցվել:

«Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,-հավելեց մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում