Քոչարյանը 2 շատ ուշագրավ խոստովանություն է արել, որոնք հաստատապես դուր չէին գալու Տեր-Պետրոսյանին. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը 2 շատ ուշագրավ խոստովանություն է արել, որոնք հաստատապես դուր չէին գալու Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Իրեն Հայաստան բերողը՝ «խնդրողը», եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ոչ թե Վազգեն Սարգսյանը, ինչպես տարածել էին ժողովրդի մեջ...
Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն չի ազատել վարչապետի պաշտոնից, ունենալով դրա համար բացարձակ իշխանություն, ու կանխավ իմանալով, որ Ղարաբաղի հարցում առկա են հակադիր մոտեցումներ, իսկ ինքը Տեր-Պետրոսյանին կանխավ ասել է, որ այդ հարցում նրան չի ենթարկվելու...
Արդյոք չի՞ ստացվում, որ հունից դուրս եկած Քոչարյանը հաստատել է Վանո Սիրադեղյանի սկանդալային հարցազրույցի պնդումը, որ Տեր-Պետրոսյանը բեմականացրել է իր հեռանալը ու ոչ մի քայլ չի կատարել դա կանխելու համար: Կարծես թե այդպես..
Ստացվում է, որ ռազմապալատական հեղաշրջում չի էլ եղել, այլ եղել է իշխանության պլանավորված փոխանցում, բայց այնպես, որ սուպերնախարարներ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը կամ դրան օգնեն (Վազգեն Սարգսյան), կամ չխանգարեն (Վանո Սիրադեղյան)...
Իսկ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և Վանո Սիրադեղյանը մեկ տարի անց ետ էին շրջում իշխանության փոխանցումը, որը վիժեցվեց հոկտեմբերի 27-ով, Վանո Սիրադեղյանի արտաքսումով...
Դրա համա՞ր էր Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից հետո կոչ անում միավորվել Քոչարյանի շուրջ: Որպեսզի իշխանության իր պլանավորված տրանզիտը շարունակվի՞:
Դրա համար էլ Տեր-Պետրոսյանի արձագանքն էլ Քոչարյանի հայտարարություններին նյարդային էր»,- նշել է Սաֆարյանը:
Կարծիքներ