Արագածոտնի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի մի քանի հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Արագածոտնի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի մի քանի հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի 3-7-րդ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում