Շրի Լանկայում բողոքի ցույցերը լուսաբանելիս չորս լրագրող վիրավորվել է
Շրի Լանկայի News First լրատվական պորտալի չորս լրագրող վիրավորվել է շաբաթ օրը Շրի Լանկայում զանգվածային բողոքի ցույցերը լուսաբանելիս։ Այս մասին հայտնում է News First պորտալը։
Նրանց խոսքով՝ իրենց խմբի նկատմամբ ուժ է կիրառվել օրենքի և կարգի ներկայացուցիչների կողմից։ Պորտալը, մասնավորապես, հրապարակում է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանական մահակները հարվածում օպերատորի տեսախցիկին։ Տուժած լրատվամիջոցների աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց։
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով պետության ներկայիս ղեկավար Գոտաբայ Ռաջապակսայի հրաժարականը։ Նրանք ներխուժել են նախագահական նստավայր. Ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ Այնուհետ ցուցարարները մտել են վարչապետի Տեմփլ Թրեսի նստավայրի տարածք ու մտել գլխավոր շենք։
Կարծիքներ