Փրկարարները Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ջրանցքից դի են դուրս բերել

Փրկարարները Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ջրանցքից դի են դուրս բերել

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 24-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում