Միայն մայրաքաղաքում շուրջ 100 նախակրթարան է կառուցվում, վերակառուցվում կամ նորոգվում. Սիսակ Գաբրիելյան

Միայն մայրաքաղաքում շուրջ 100 նախակրթարան է կառուցվում, վերակառուցվում կամ նորոգվում. Սիսակ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրեմն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՔՊ թիմը հայտնաբերում են անորակ կառուցված մանկապարտեզ, կասեցնում են, չեն վճարում, ապօրինության դիմած անձանց պատժելու համար դիմում են դատախազություն, մեկ էլ հոպ․․․ 25 տարում բառի ուղիղ իմաստով հարյուրավոր մանկապարտեզ հողին հավասարեցրած, տեղում առանձնատներ, հյուրանոցներ կառուցած, տասնյակ հազարավոր երեխաների առանց կրթության թողած ուժի ներկայացուցիչները լայվերը միացրած վազում են չընդունված մանկապարտեզ ու սկսում են գոռալ՝ վայ, հասեք, թալանում են, մսխում են․․․․

Սիրելի երևանցիներ, այս պահին 500 մանկապարտեզի ծրագրով, միայն մայրաքաղաքում շուրջ 100 նախակրթարան է կառուցվում, վերակառուցվում կամ նորոգվում: Ծավալն ավելի պատկերավոր հասկանալու համար ասեմ, որ մեր պատմության ընթացքում երբևէ միաժամանակ այսքան աշխատանք չի կատարվել, նույնիսկ մեր ընդդիմադիրների փափագած Խորհրդային Միության տարիներին: Հիմա այս 500 մանկապարտեզներից, ինչպես քաղաքապետը նշեց, ընդամենը մի քանիսում է մեզ համար անընդունելի աշխատանք կատարվել, կրկնում եմ՝ 500-ից մի քանիսում: Դրանք մենք ենք հայտնաբերել, մենք ենք կասեցրել, մենք ենք հրաժարվել ընդունելուց ու շարունակելու ենք այդպես անել, եթե կհայտնաբերեք այդպիսիք գրեք ինձ:

Եթե նախկին երեք ղեկավարների օրոք մեր այս պահին կատարվող աշխատանքների նույնիսկ 30 տոկոսն արվեր, տո դրա կեսն էլ թալանվեր, վստահաբար կարող ենք պնդել, որ մանկապարտեզի հերթում սպասող գոնե մեկ երեխա այսօր չէր լինի:

Ժամանակին նոտարական գրասենյակներում մանկապարտեզները բիրիքով սեփականաշնորհած ուժերին նույնպես խնդրում եմ՝ գտեք ընդունված ու վճարված աշխատանք, հրապարակեք, և ես անձամբ կդիմեմ Գլխավոր դատախազին: Իսկ եթե աղմուկն ավելի կարևոր է, խորհուրդ կտամ բաժանորդագրվել ոստիկանության էլ․ փոստին, վստահեցնում եմ՝ մեր կողմից բացահայտված խախտումները կապահովեն Ձեր եթերաշրջանը:

Տեսանյութում 500-ից 1-ը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում