Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել ու հետախուզվողի հայտնաբերել

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել ու հետախուզվողի հայտնաբերել

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին, ժամը 22-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել ու թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի՝ մեքենայով հանդերձ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ Երևանի 37-ամյա բնակչի մոտից հայտնաբերվեց ընդհանուր մոտ 5 գրամ կանեփանման զանգվածով երկու փաթեթ, իսկ 65-ամյա տղամարդու մոտից՝ դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով գլանակ։

«Պարզվեց նաև, որ բերման ենթարկվածներից 54-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում