ԱԶԲ նախագահը հետևել է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքին
Նոյեմբերի 25-27ը Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավան այցելել է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում կառուցվող ճանապարհատվածները:
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ճանապարհաշինությունը կոչված է կապելու Հայաստանի հարավային և հյուսիսային սահմանները՝ հեշտացնելով տնտեսական զարգացումը և տարածաշրջանային առևտուրը:
ԱԶԲ նախագահը ընդգծել է տարածաշրջանային նախագծերի ռազմավարական նշանակությունը և դրանց դերը Հայաստանի ենթակառուցվածքների և կապի ամրապնդման գործում։
Այս այցը ընդգծում է ԱԶԲ-ի նվիրվածությունը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնությունների միջոցով աջակցելու Հայաստանի կայուն զարգացմանն ու կապին:
Կարծիքներ