Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը նոր ղեկավար ունի

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը նոր ղեկավար ունի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Փթուկյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:

Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը

Ծնվել է 1975թ. փետրվարի 1-ին, Արթիկ քաղաքում:

1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1999-2001թթ.` ՀՀ ՆԳՆ Արթիկի ՆԳ բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ,
2001-2011թթ.` ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ,
2011-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի ավագ քննիչ,
2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ
2016-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ
X-XI.2018թ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2020-2022թթ.` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ,
2022-2024թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ,
IV-V.2024թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում