Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել «մուտքի հնարավորություն ապահովել» դեպի Ղրիմ

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել «մուտքի հնարավորություն ապահովել» դեպի Ղրիմ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ելույթ է ունեցել Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում: Նա Ռուսաստանին կոչ է արել քաղաքականացված դիրքորոշում չդրսևորել և մուտքի հնարավորություն ապահովել Ղրիմ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Մենք կոչ ենք անում բռնազավթող տերությանը ոչ քաղաքականացված դիրքորոշում ցուցաբերել Ղրիմ մուտքի հարցում և լիարժեք մուտք ապահովել միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի համաձայն»,-ասել է  Կուլեբան:

Նա նաև մեղադրել է Մոսկվային Ղրիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի և դրանք թալանելու համար և հիշեցրել է, որ Կիևը նախաձեռնել է ստեղծել «Ղրիմի պլատֆորմ»՝ «նոր խորհրդակցությունների և համակարգման ձևաչափ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում