Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
Ադրբեջանը և Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Հորդանան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարության ղեկավարը հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Յուսուֆ Ահմեդ ալ Հնայիտիի հետ։
«Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ