Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելին արժեցել է 1,3 միլիարդ դոլար
Իրանական հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը Իսրայելին մեկ գիշերվա ընթացքում արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար:
Այս մասին Ynet պորտալին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինան։
«Չորսից հինգ միլիարդ շեքել (1–1,3 միլիարդ դոլար-խմբ.) մեկ գիշերվա ընթացքում», - լրագրողներին մեկնաբանել է նա Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման բարձր արժեքի հետ կապված իրավիճակը:
Ամինայի խոսքով՝ այս գումարը զգալիորեն գերազանցում է այն, ինչ Իրանն ինքն է վճարել հարձակման համար։ Այդ իսկ պատճառով Իսրայելի գլխավոր շտաբի նախկին խորհրդականը կոչ է արել մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն։
Կարծիքներ