Մահացել է ռեժիսոր Ալան Փարքերը
76 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Ալան Փարքերը:
Նրա ամենահայտնի գործերից են ՝ «Կեսգիշերային էքսպրես», «Էվիտա», «Պատ»:
Իր աշխատանքների համար Ալան Փարքերը ստացել է BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր: Նրա վերջին ֆիլմը՝ «Դեյվիդ Գեյլի կյանքը», նկարահանվել է 2003 թվականին:
Նա ղեկավարել է Բրիտանական ռեժիսորների գիլդիան և հիմնադրել է Բրիտանական կինոաշխատանքների Կոմիտեն:
Կարծիքներ