Արշակ Կարապետյանն ու Բեդրիխ Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հարցերը

Արշակ Կարապետյանն ու Բեդրիխ Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հարցերը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում