Տիգրան Ավինյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առթիվ

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առթիվ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։

Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամուրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։ Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում