Բայդենն ու Շոլցը հավատարիմ են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուն. Սպիտակ տուն

Բայդենն ու Շոլցը հավատարիմ են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուն. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ԳԴՀ–ի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերելու Վաշինգտոնի և Բեռլինի հավատարմությունը:

Այս մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Ջո Բայդենն այսօր Գերմանիայում G7–ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ հանդիպում է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Առաջնորդներն ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև Ուկրաինային ռազմական, տնտեսական, մարդասիրական և դիվանագիտական աջակցությունը շարունակելու իրենց հավատարմությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Բայդենն ու Շոլցը քննարկել են գլոբալ պարենային և էներգետիկ անվտանգության համար Ուկրաինայում տիրող իրավիճակի «հետևանքների մեղմացման» ուղղված ջանքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում