Դանակահարություն «Մեգամոլ» առևտրի կենտրոնում. հարվածներ հասցրած տղամարդը փախել է
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։
Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։
Պարեկները տարածքը սահմանազատել են, ժամանել է քննչական խումբը:
Կայքը հայտնում է, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա՝ դեպքի վայրից դիմել փախուստի։
Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ում մինչ այդ օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտանգության աշխատակիցները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություներ դանակահարության հեղինակին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Կարծիքներ