Թուրքիան ցանկանում է համալրել սպառազինությունը եվրոպական «Թայֆուն» կործանիչներով
«Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ից F-16 ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիան ստացել է դրական ուղերձներ և նշում է, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել եվրոպական արտադության «Eurofighter Typhoons» կործանիչներ։
Նշվում է նաև, որ Թուրքիան նոյեմբերին հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հետ՝ «Eurofighter Typhoons» ինքնաթիռներ գնելու համար, սակայն Գերմանիան դեմ է Թուրքիայի՝ թայֆուններ ձեռք բերելուն։
Աղբյուրի նշմամբ, այս մասին «Reuters»-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության պաշտոնյաներից մեկը, ում անունը չի նշվում։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք դեռ հետաքրքրված ենք և ակնկալում ենք, որ կոնսորցիումի անդամ Գերմանիան դրականորեն կմոտենա այս հարցին»։
Կարծիքներ