Արգելվել է ամեն տեսակի կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան և տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով
Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը։
Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
Հիշեցնենք՝ Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր:
Կարծիքներ