Իրանում հայտարարել են ռազմաբազայի վրա հարձակումը կանխելու մասին

Իրանում հայտարարել են ռազմաբազայի վրա հարձակումը կանխելու մասին

Իրանում հայտարարել են ռազմաբազայի վրա հարձակումը կանխելու մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը վկայակոչելով՝ Tasnim-ը հայտնում է, որ Իրանի հարավ-արեւմուտքում Շուշ քաղաքում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում իրագործել փորձած ահաբեկիչների խումբը ջախջախվել է փոխհրաձգությունից հետո:

Ահաբեկիչների խումբը, որը կապված է, այսպես կոչված, անջատողական եւ ահաբեկչական «Հարաքաթ ան Նիդհալ» ահաբեկչական խմբավորման հետ, Շուշում տեղական ժամանակով 01:00-ին հարձակում է իրագործել եւ գնդակոծել զինվորական ու ոստիկանական օբյեկտները:

Հարձակվողները նախատեսել էին հարձակվել բազաների վրա, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել թափանցել այդ օբյեկտներ:

ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ հարձակումից հետո առգրավվել են մի քանի ԱԿ-47 ինքնաձիգներ եւ ռազմամթերք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում