ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ ինչպես է ծովից «Կալիբր» հրթիռներով հարվածում Դնեպրին (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Սև ծովում իր ֆրեգատից «Կալիբր» թևավոր հրթիռների արձակման վերաբերյալ։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ իրենք ծովային հրթիռներով հարվածներ են հասցրել «Դնեպրոպետրովսկի մարզում Դնեպրի գումարտակի շտաբին»։
Առավոտյան Դնեպրոպետրովսկի շրջանի իշխանությունները հայտնել են, որ ռուսականկողմի գիշերային հարվածներն ավերել են ենթակառուցվածքները և արդյունաբերական օբյեկտները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Կարծիքներ