Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը և Մոսկվան համարժեք պատասխան կտան գլոբալ մարտահրավերներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ գնահատում է նրա հետ վստահելի հարաբերությունները, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Մինսկը և Մոսկվան համարժեք արձագանքելու են գլոբալ մարտահրավերներին և կհասնեն գործընկերության նոր մակարդակի։ Այս մասին ուրբաթ հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նա Պուտինին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական ձեռքբերումներ՝ ի շահ ռուսական պետության և երկար կյանք՝ շրջապատված սիրող ընտանիքով և վստահելի ընկերներով։
Կարծիքներ