Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի և Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը:
Զրուցակիները հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը` հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթները:
Կարծիքներ