Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Հայտարարության մեջ նշվում է․
«Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր:
Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»:
Կարծիքներ