Հինգ երկրների ներկայացուցիչներ լքել են APEC նախարարների հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ելույթի ժամանակ
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և երեք այլ երկրների ներկայացուցիչներ լքել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առևտրի նախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը ՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։
Շաբաթ օրը Բանգկոկում բացվել է APEC երկօրյա նախարարական հանդիպումը։ Ռեշետնիկովը դրան մասնակցել է տեսահոլովակի միջոցով։
Հանդիպումը լքելու որոշումը, ըստ Kyodo-ի, ընդունվել է ի նշան բողոքի՝ ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության։
Կարծիքներ