Թուրքիան մերժել է՝ հյուրանոցում 12-ամյա ռուսաստանցի աղջիկ երեխայի մահվան գործով իրավական օգնություն ցուցաբերելու առաջարկը
Թուրքիան հրաժարվել է միջազգային իրավական օգնություն ցուցաբերել Բոդրումում հյուրանոցի լողավազանում ռուսաստանցի 12-ամյա աղջկա մահվան հետաքննության հարցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով զոհվածների ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական բյուրոյին։
Այնտեղ պատմել են, որ վերջերս Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ Քննչական կոմիտեի հարցմանը։ Գերատեսչությունը մերժել է օժանդակությունը՝ բացատրելով, որ դրա իրավունքն ունի, եթե կարծում է, որ իր քաղաքացուն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, կամ հետաքննությունը սպառնում է պետության ինքնիշխանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Բոդրում հյուրանոցում։ Երեխայի ձեռքը ներքաշվել է լողավազանի խողովակի մեջ։ Մոր խոսքով՝ առաջինն աղջկան ջրի տակ տեսել է հայրը, երբ սուզվել է։ Նա փորձել է քաշել նրան, բայց խողովակում պոմպի քարշող ուժը չափազանց մեծ էր: Այդ ժամանակ տղամարդը սկսել էր օգնության կանչել, միացել էին մյուս հանգստացողները։ Աղջկա մայրը նշել է, որ ձեռքը պոմպից դուրս հանել չի հաջողվել նույնիսկ այն բանից հետո, երբ այն անջատվել է։ Դրանից հետո հայրը եւ եւս յոթ մարդ բարձրացրել են երեխային: Աղջիկը մահացել է հիվանդանոցում։
Կարծիքներ