61 հոսպիտալացվածներից տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած

61 հոսպիտալացվածներից տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն:
Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:
Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում