Արցախյան երկրորդ պատերազմը մարմնավորելու է Ալբերտ Հովհաննիսյանը․ Դրամահավաք
Եվ այսպես. Արցախյան երեք հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանախմբի հավաքական երեք կերպարները հաստատված են:
Արցախյան առաջին պատերազմը խորհրդանշող կերպարը Դուշման Վարդան Ստեփանյանն է, որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի խորհրդանիշ է ընտրված Ռոբերտ Աբաջյանը, իսկ Արցախյան երկրորդ պատերազմը մարմնավորելու է Ալբերտ Հովհաննիսյանը:
Հուշարձանի նախագծման և կառուցման աշխատանքները սկսված են: Ամերիկյան GoFundMe հարթակում բացվել է նաև վեբ կայք, որի միջոցով թե՛ սփյուռքահայությունը, թե՛ Արցախի և Հայաստանի բնակիչները կարող են իրենց լուման ներդնել այս հուշարձանի կայացման գործում:
Յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետևելու իր կողմից կատարված հանգանակության առաջընթացին: Նվիրատուները կկարողանան նաև մեկնաբանություններ թողնել կայքում՝ ի աջակցություն ծրագրի: Ձեր ակտիվ մասնակցությունը թե նախագծին աջակցելու, և թե նյութերի տարածման գործում, ոգեշնչման ալիք է հաղորդում մեզ և ուժ տալիս շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալ ենք:
Մարգարիտա Գիվարգիզ՝ https://www.facebook.com/ritagivargiz
Կարծիքներ