27-ամյա կին է բերման ենթարկվել

27-ամյա կին է բերման ենթարկվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին Բագրևանդի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գոհար Մ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում