Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալին

Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Վոլվաչ Դմիտրիյ Վալերովիչի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Տերտերյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կարեւորությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում։

Դմիտրիյ Վոլվաչը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, ներկայացրել է մոտ ապագայում երկու երկրների միջեւ գործընկերության զարգացման սեփական տեսլականը՝ շեշտը դնելով շուկայական եւ առեւտրային հարաբությունների կարգավորման, մշակութային եւ զբոսաշրջային ոլորտներում հարաբերությունների զարգացման վրա։

Հանդիպման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 20-ին կայանալիք Հայկական բիզնես ֆորում 2021-ի միջոցառման, ինչպես նաեւ առաջիկայում կազմակերպվող հայ-ռուսական միջտարածաշրջանային բիզնես ֆորումին վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը ամրապնդող մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում