Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Սահմանամերձ Նարվա գետում նավարկության ուղիները զատելու համար նախատեսված լողախարիսխների անհետացմամբ պայմանավորված ճգնաժամը դեռևս պատճառ չէ Ռուսաստանի հետ սահմանը փակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
«Ֆինլանդիան փակել է իր արևելյան սահմանը, սակայն էստոնա-ռուսական սահմանը, չնայած միջադեպերին, մնում է բաց», - նշել է Կարիսը։
Ըստ նրա՝ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ հարազատներ ունեն սահմանի մյուս կողմում։ Այնուհանդերձ, հայտնել է նախագահը, անհրաժեշտության դեպքում էստոնական կողմը «շատ արագ կփակի Ռուսաստանի հետ սահմանը»։
Կարծիքներ