Վարչապետի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներն այսօր շարունակվում են ընդլայնված կազմով: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ողջունել է նիստին Ուզբեկստանի վարչապետի և Կուբայի ներկայացուցչի մասնակցությունը: Փաշինյանը կարևոր է համարել տրանսպորտի ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակումը: Նա ընդգծել է, որ քննարկվող փաստաթղթով Եվրասիական տրանսպորտային միջանցքների համակարգային զարգացում է նախատեսում և անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցում:
Նա գոհունակությամբ ընդգծել է, որ համավարակի ընթացքում կանաչ միջանցքներ են բացվել առաջին անհրաժեշտության ապրանքների բեռնափոխադրումների համար: Նիկոլ Փաշինայնն ասել է, որ էներգետիկ հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգությանը:
Նա խոսել է գազի, նավթի, նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքները կշարունակվեն: Համաձայնացվել է 5 սկզբունք, որոնց վրա ընդհանուր շուկա կարող է ստեղծվել:
Ելույթի ավարտին Հայաստանի վարչապետը նշել է, որ էկոլոգիայի և կլիմայի հարցերը բազմաբնույթ գործակցություն են ենթադրում: Այս ոլորտում գործակցությունն անհրաժեշտ է բացասական գործոնները նվազեցնելու նպատակով:
Կարծիքներ