Մեծ Բրիտանիայում տեղի կունենան ռասիզմի դեմ բողոքի ցույցեր
Մեծ Բրիտանիայում միգրանտների և մուսուլմանների դեմ մի քանի օր շարունակվող անկարգությունների ֆոնին բազմաթիվ խոշոր քաղաքներում տեղի կունենան ռասիզմի դեմ ցույցեր:
«Ռասիզմի դեմ բողոքներն այսօր տեղի կունենան ամբողջ երկրում», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իրավապահ ուժերին կոչ է արել այս հանգստյան օրերին բարձր պատրաստվածություն պահպանել՝ բողոքի ակցիաների ժամանակ հերթական անկարգությունների դեպքում:
Բողոքի ցույցերը Միացյալ Թագավորության տասնյակ քաղաքներում արդեն շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Խռովությունների առիթ է դարձել հուլիսի 29-ին Սաութփորթ քաղաքում երեխաներին թիրախավորող դանակահարությունը, որի հետևանքով երեք աղջիկ է զոհվել, ևս 8 երեխա և 2 չափահաս՝ վիրավորվել։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ դանակահարությունն իրականացնող 17-ամյա երիտասարդի ծնողները Ռուանդայից են:
Կարծիքներ