Լիբանանը կոչ է արել Իսրայելին պատասխանատվության ենթարկել
Լիբանանի իշխանությունները կոչ են անում միջազգային հանրությանը արդյունավետ դիրքորոշում ընդունել Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար, ասվում է Լիբանանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Առավոտյան Պաղեստինի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբայն դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար։ Արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի զինյալները։
«Հաշվի առնելով ներկա ճգնաժամում Իսրայելի գործողությունները, որոնք տանում են դեպի էսկալացիա, ԱԳՆ-ն միջազգային հանրությանը և շահագրգիռ երկրներին կոչ է անում միասնական և արդյունավետ դիրքորոշում որդեգրել, առաջին հերթին Պաղեստինի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ալ-Թաբեյն դպրոցի վրա հարձակումը և, ի թիվս այլ բաների, կոչ է անում ակտիվացնել հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ուղին իրական գործողությունների միջոցով։
Կարծիքներ