Ռուսաստանը կավելացնի մարտական անօդաչուների արտադրությունը
Ռուսաստանը կավելացնի մարտական անօդաչուների արտադրությունը: Այդ մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, որը ղեկավարում Է պաշտպանական արդյունաբերության համալիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծացնելու ենք արտադրությունը»,-ասել Է Բորիսովը «ՌոսԲիզնեսԿոնսալտինգ» ընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նշել Է, որ «Ալտիուս» նոր ծանր անօդաչուները եւ «Ինոխոդեց» թռիչքի մեծ տեւողության անօդաչուները բնութագրերով համադրելի են արեւմտյան եւ թուրքական համանմաններին, մասնավորապես, Akinci նոր թուրքական անօդաչուին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ