2021 թվականին Հայաստանում կաթի արտադրությունը կազմել է շուրջ 671 հազար տոննա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հունիսի 1-ին մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են որակյալ կաթի և կաթնամթերքի արտադրության խթանման գործում Պետություն-բիզնես-միջազգային համագործակցության մեխանիզմների դերին, պարենային անվտանգության ապահովման, արտադրողների, ֆերմերային տնտեսությունների կարողությունների հզորացման ու գյուղատնտեսության շահութաբերության ավելացման հնարավորություններին վերաբերող հարցեր։
2021 թվականին Հայաստանում կաթի արտադրությունը կազմել է շուրջ 671 հազար տոննա, որից օպերատիվ տվյալներով վերամշակման համար ծառայել է շուրջ 200 հազարը:
Կարծիքներ