«Վերածննդի պուրակ» 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության բակում ստեղծվել է նոր պուրակ և անվանվել՝ «Վերածննդի պուրակ»:
Այն նվիրված է 44 օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիներին: Նախարար Անդրանիկ Փիլոյանը եղևնի տնկեց՝ հույս ունենալով, որ այն կծառայի իր նպատակին: Մշտադալար այդ ծառը պետք է հիշեցնի կիսատ մնացած կյանքերի մասին, սակայն խորհրդանշի՝ խաղաղ և ծաղկուն ապագան:
Կարծիքներ