ԱՄՆ-ում արագորեն տարածվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը

ԱՄՆ-ում արագորեն տարածվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը

Կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, արագորեն տարածվում է Միացյալ Նահանգներում եւ կարող է գերիշխող դառնալ երկրում մինչեւ մարտ, վկայում է հետազոտությունը, որի պրեպրինտը հրապարակվել է medRxiv կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հետազոտությունն անցկացվել է Կալիֆոռնիայի, Արիզոնայի համալսարանի, Helix ընկերության, Scripps Research Institute հետազոտական ​​կենտրոնի ավելի քան 50 աշխատակցի կողմից:

«Աշխարհում B.1.1.7 շտամի հանկարծակի եւ արագ տարածման պատճառով մենք նպատակ ունեինք հասկանալ այս տարբերակի տարածվածությունն ու դինամիկան (տարածման) ԱՄՆ-ում»,- նշել են հետազոտողները:

Հետազոտության մեջ նշվում է, որ «բրիտանական» շտամի 212 գենոմի սեկմենացման միջոցով գիտնականները պարզել են, որ B.1.1.7-ը մի քանի անգամ է ներմուծվել Միացյալ Նահանգներ, դրա ներկայությունը նահանգներում կարելի էր նկատել արդեն նոյեմբերի վերջին:

«Մենք պարզել ենք, որ B.1.1.7 շտամն ԱՄՆ-ում հայտնվել է 2020 թվականի նոյեմբերի վերջին, 2021 թվականի հունվարի դրությամբ այն տարածվել է ԱՄՆ առնվազն 30 նահանգում: Կարեւոր է նշել, որ մենք հայտնաբերել ենք, որ B.1.1.7 տարբերակը 35-45 տոկոսով ավել է տարածվում ամբողջ հանրապետությունում»,- հայտնում են հետազոտության հեղինակները:

Նշվում է, որ մինչեւ 2021 թվականի մարտը երկրում B.1.1.7 շտամը կարող է գերակշռող դառնալ կորոնավիրուսի բոլոր շտամների շրջանում, ինչը կարող է վարակման դեպքերի թվի հերթական կտրուկ աճի եւ որպես արդյունք` մահվան հանգեցնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում