Լոնդոնում տասնյակ բժիշկներ, ի նշան բողոքի, մեռած են ձևացել J.P. Morgan-ի շենքի առջև (տեսանյութ)
Լոնդոնում վեց տասնյակ բժիշկ, բուժքույր և առողջապահական ոլորտի այլ մասնագետներ բողոքի ակցիա են կազմակերպել J.P. Morgan ֆինանսական հոլդինգի շենքի դիմաց, որը ներդրումներ է կատարել հանածո վառելիքի ոլորտում:
Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար ակցիայի մասնակիցները պառկել են գետնին և ձևացրել, թե մահացած են, հայտնում է The Guardian-ը:
Սեպտեմբերի 3-ին բողոքի ակցիան կազմակերպել էին մի խումբ բժիշկներ, որոնք պայքարում են կլիմայի փոփոխության դեմ: Ցույցը երկու շաբաթ տևած բողոքի ակցիաների շարքի մի մասն էր, որն ուղղված էր հանածո վառելիքի արդյունահանմանն աջակցող կազմակերպությունների դեմ:
Բեմադրված մահերը խորհրդանշել են մարդկության մոտալուտ մահը, որը սպասվում է հանածո վառելիքում շարունակվող ներդրումների հետևանքով: Կլիմայի հարցերով ակտիվիստներն ասել են, որ դա իրենց ամենամեծ բողոքն է, իսկ J.P. Morgan-ն ածխի, նավթի և գազի արդյունահանման ամենամեծ ներդրողն է: Բժիշկները բանկին կոչ են արել դադարեցնել ներդրումները կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժի՝ հանածո վառելիքի ոլորտում:
Կարծիքներ