Բարեկարգվում են Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհները
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ ընթացքի մեջ են մարզի ավտոմոբիլային ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ, ինչպես նաև ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքները։
Մարզի ճանապարհները սպասարկող չորս ընկերություններն այժմ իրականացնում են ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կատարվում են երթևեկելի պաստառի և կողնակների մաքրման (աղբից և օտար առարկաներից), ճանապարհային նշանների վերանորոգման, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ նաև փոսային նորոգման աշխատանքներ։
Կարծիքներ