Արսեն Զախարյանը հնարավոր է մասնակցի Եվրո-2020-ին

Արսեն Զախարյանը հնարավոր է մասնակցի Եվրո-2020-ին

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հինգ խաղացողներ կարող են միանալ ազգային հավաքականին Եվրո-2020-ին հանդես գալու համար:

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մրցաշարից առաջ կարող է հավաքի հրավիրել Արսեն Զախարյանին, Կոնստանտին Տյուկավինին, Ռոման Եվգենիևին (բոլորը ՝ «Դինամո»), Իգոր Դիվեևին (ԲԿՄԱ) և Դենիս Մակարովին («Ռուբին»): Այս մասին գրում է Eurostavka-ն:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կխաղա Բելգիայի ու Ֆինլանդիայի հետ, ապա Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում