Ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ն կընտրի նախագահ․ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
«Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:
Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը»,-ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ