Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել
Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջան կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Շուշիի հյուրանոցներում ներդրումները նաև այն կդարձնեն գրավչության կենտրոն։ Շուշիում նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում»,- ասել է նա:
Կարծիքներ