Եթե կարծում եք, որ դարձել եք խարդախության կամ զեղծարարության զոհ, խնդրում ենք անմիջապես բլոկավորել Ձեր քարտը. «Ինեկոբանկ»

Եթե կարծում եք, որ դարձել եք խարդախության կամ զեղծարարության զոհ, խնդրում ենք անմիջապես բլոկավորել Ձեր քարտը. «Ինեկոբանկ»

Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարությունների՝ քարտային տվյալների կորզման աճի տենդենցը, ինչպես նաև որպես բանկի աշխատակից ներկայանալու և խաբեությամբ անձնական տվյալներ հավաքագրելու դեպքերը, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ կասկածելի էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ (Viber, WhatsApp, Telegram և այլն) կամ զանգեր (Հեռախոսազանգ, Viber, WhatsApp, Telegram և այլն) ստանալու դեպքում պետք է պահպանել անվտանգության որոշակի կանոններ։

Այս մասին հայտարարություն է տարածել «Ինեկոբանկ»-ը։

«Հիմնականում թիրախավորվում են ինտերնետային վաճառքի հարթակներում (օր․՝ www.list.am) վաճառողները, ովքեր վերոնշյալ ուղիներով կեղծ գնորդից գնման առաջարկ են ստանում, որից հետո ստանում են տարբեր կայքերի կեղծ հղումներ (օր․՝ Հայփոստ, Yandex, List.am, և այլն), որտեղ վաճառողին/քարտապանին առաջարկում են մուտքագրել վճարային քարտի տվյալները (քարտի համար, CVV, վավերականության ժամկետ), ինչպես նաև բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող մեկանգամյա օգտագործման անվտանգության կոդը (3D Secure code): Այս տվյալները ստանալով, զեղծարարները հափշտակում են քարտային հաշվին առկա դրամական միջոցները:

Ուստի, հորդորում ենք.

1.Մի՛ անցեք կասկածելի հղումներով, քարտային գործարքներ կատարեք բացառապես վստահելի ինտերնետային կայքերում

2.Մի՛ տրամադրեք և մի՛ հաստատեք որևէ անձնական տեղեկատվություն

3.Մի՛ տրամադրեք և մի՛ մուտքագրեք Ձեր քարտային տվյալները, ինչպես նաև 3D Secure կոդը Ձեզ գումար փոխանցելու համար։

Ցանկացած կասկածելի հարցման դեպքում խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ։ Եթե կարծում եք, որ դարձել եք խարդախության կամ զեղծարարության զոհ, խնդրում ենք անմիջապես բլոկավորել Ձեր քարտը InecoOnline կամ InecoMobile համակարգերի միջոցով և կապ հաստատել Բանկի հետ՝

զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ +374 10 510 510շուրջօրյա գործող հեռախոսահամարին,

գրելով էլ. նամակ [email protected]հասցեին,

գրելով էլ․ հաղորդագրություն InecoOnline կամ InecoMobileհամակարգերի «Կապ բանկի հետ» ենթաբաժնում։

«Ինեկոբանկ» ՓԲԸ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում