Ֆրանսիայի ԱԳՆ-ն կշարունակի Ավստրալիայից փոխհատուցում պահանջել սուզանավերի մասին պայմանագրի դադարեցման համար

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կշարունակի Ավստրալիայից փոխհատուցում պահանջել սուզանավերի մասին պայմանագրի դադարեցման համար

Ավստրալիայի կողմից ֆրանսիական սուզանավերի ստեղծման պայմանագրի խզումը` հօգուտ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության, պետք է ձևակերպվի կանոնների համաձայն, և Փարիզը փոխհատուցում կպահանջի Կանբերայից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Սուզանավերի պատմությունն ինձ համար ավարտված չէ։ Պայմանագրերը Ֆրանսիայի հետ խզված են, դա ակնհայտ է: Ես մի փոքր անհանգստանում եմ ավստրալացիների համար», - շեշտեց նախարարը: 

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ավստրալիացիները կարող են ավելի շատ կորցնել, քան կարծում են։ 

«Այս նախաձեռնությունը վտանգավոր է Խաղաղ օվկիանոսում խաղաղ հավասարակշռության համար»,- եզրափակել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում