Արամ Ոսկանյանը չի շարունակի աշխատանքն Ատիրաուում
Ինչպես տեղեկացնում է ArmSport-ը՝ հղում անելով Meta-ratings.kz-ին, հայ մասնագետ Արամ Ոսկանյանը չի շարունակի աշխատանքը ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ըստ աղբյուրի՝ մարզչի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ավարտին, և կողմերը չեն պատրաստվում երկարաձգել այն։ Ակումբի նոր ղեկավարությանը չեն գոհացրել Ոսկանյանի գլխավորությամբ գրանցած արդյունքները։
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Ատիրաուն» զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Ակումբն արդեն նոր մարզչի փնտրտուքների մեջ է։
Կարծիքներ