5 տարվա գերությունից հետո Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը
5 տարվա գերությունից հետո Բաքվի բանտից հունվարի 14-ին վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը հանդիպել է կնոջ՝ Լինդայի հետ:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և տեսանյութ հրապարակել:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Վիգենի կինը՝ Լինդան հունվարի 15-ին է Լիբանանից ժամանել է Հայաստան:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ ազատազրկման ապօրինի որոշում էր կայացվել 2021 թվականի հունիսին՝ շինծու քրեական գործով դատական նիստերից հետո, նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:
Լիբանանի քաղաքացին մեղադրվում էր Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար:
Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։


Կարծիքներ