Պատանի շախմատիստները մեկնարկել են աշխարհի առցանց առաջնությունում
Հայաստանի պատանի շախմատիստները մեկնարկեցին աշխարհի պատանեկան օնլայն առաջնությունում։
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարն անցնում է 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։ Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարում են եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց են միանում տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։
Հայաստանը ներկայացնող շախմատիստները հանդես են գալիս մինչև 16 և 18 տարեկանների մրցաշարերում։ Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր առաջին 2 տուրերում հաղթանակներ տոնեցին, իսկ Արմեն Բարսեղյանը տոնեց մեկ հաղթանակ և կրեց մեկ պարտություն։ Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը 2 հաղթանակ տոնեց, իսկ Արշակ Մելքոնյանը առաջին պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ երկրորդում հաղթանակ տոնեց։
Դեկտեմբերի 8-ին տեղի կունենան մրցաշարերի 3-5-րդ տուրերը։
Կարծիքներ