«Արարատ-Արմենիան» համալրեց իր կազմը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ։
Ազգությամբ կոլումբացի Անգուլոն Հայաստան է տեղափոխվել 2015թ․-ին՝ համալրելով Կապանի «Գանձասարի» կազմը։ Ավելի վաղ նա հանդես է եկել կոլումբիական «Բոգոտա», «Աթլետիկո Ուիլա», «Ալիանսա Պետրոլերա» և մեքսիկական «Մուրսիլագոս» ակումբներում:
«Գանձասարում» 28-ամյա ֆուտբոլիստը դարձավ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2020թ․-ին Հայաստանի քաղաքացիություն ստացավ և հրավիրվեց Հայաստանի հավաքական, վերջինիս կազմում մասնակցեց 5 հանդիպման, դարձավ մեկ գոլի հեղինակ, օգնեց թիմին դուրս գալ Ազգերի լիգայի B դիվիզիոն։
2020թ․-ի հոկտեմբերին «Գանձասար-Կապան» ակումբը հայտարարեց Հայաստանի առաջնությունում իր ելույթները դադարեցնելու մասին, և ֆուտբոլիստները մնացին առանց ակումբների։ Անգուլոն կապանյան թիմից առաջինն է, որն իր համար նոր թիմ գտավ։
Կարծիքներ